News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական «Turquie News» ֆրանսալեզու կայքը կոչ է արել ընտրություններում ջախջախել գործող պատգամավոր, նաեւ թեկնածու Ֆրանսուա Ռոշբլուանին` Ֆրանս-հայկական բարեկամության խմբում գործունեության համար:  Կայքի ղեկվարությունը պաշտպանում է նրա հակառակորդին` Էրվե Ռեյնոյին, տեղեկացնում է ֆրանսիական «Le Progrès» պարբերականը:

«Ես նկատել եմ իմ անունը  turquie-news.com կայքի ցուցակում», – ասել է Լուարի 3-րդ օկրուգում արդեն վեցերորդ ժամկետում առաջադրված Ռոշբլուանը:

Խորհրդարանականին սակայն առանձնապես չի անհանգստացնում այն, որ իր անունը, եւս 22 գործընկերների հետ, այն թեկնածուների ցուցակում է, «որոնց պետք է ջախջախել»: Խորհրդարանում նա պաշտպանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

«Ես նման մոտեցումը շատ լուրջ եմ համարում»,-գրել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Սակայն նրան զայրացրել է այն, որ կայքում իր գլխավոր մրցակից Էրվե Ռեյնոն  այն պատգամավորների թվում է, «որոնց պետք է աջակցել»: «Դիմակները պատռված են: Պրն Ռեյնոն թուրք համայնքի ձայներն ստացել է 2011թ. կանտոնային ընտրություններում»,-հայտարարել է Ռոշբլուանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ