News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դժվար է միանգամից հաշվարկել Թուրքիայի քայլի բոլոր հետեւանքները` ԵՄ-ի հետ շփումները ժամանակավոր դադարեցնելու մասին հայտարարությունից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը` ԵՄ-ի հետ շփումները դադարեցնելու մասին, քանի դեռ ԵՄ-ում նախագահում է Կիպրոսը:

Նրա խոսքով, մի բան պարզ է, Թուրքիան նման քայլով կանգնել է սայթաքուն ճանապարհի` ԵՄ-ի հետ հարաբերություններում:

«Համարձակվում եմ հույս ունենալ, որ ԵՄ երկրները առանց ուշադրության չեն թողնի այս փաստը»,-նշեց Սաֆրաստյանը:

Միաժամանակ նա ասաց, որ պաշտոնական Անկարայի այդ քայլը սպասելի էր: Փորձագետը հիշեցրեց, որ Կիպրոսի խնդիրը հիմնական խոչընդոտն է Թուրքիայի` ԵՄ ինտեգրացման ճանապարհին: «Թուրքիան իր օկուպացիոն զորքերն է պահում Կիպրոսում, այդ երկիրը չի ճանաչում Կիպրոսը, իսկ դա ագրեսիայի ակտ է ԵՄ անդամ երկրի նկատմամբ, այսինքն այն կառույցի նկատմամբ, որի նա ուզում է անդամակցել»,-նշեց Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ