Երեւանում, այսօր` հունիսի 8-ին, տեղի է ունեցել Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության եւ հանրապետական խորհրդի համատեղ նիստ:
ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին:
ՀՀՇ վարչության նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը:
Քննարկվել է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀՇ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի մասնակցության հարցը: ՀՀՇ վարչությունը որոշել է լիազորել տարածքային կառույցներին քննարկել ու վարչություն ներկայացնել առաջարկներ՝ թեկնածուների վերաբերյալ:
Քննարկվել է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների մասնագիտական դասընթացներին ՀՀՇ անդամների մասնակցության կազմակերպումը: