News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր 40 րոպեն մեկ աշխարհում Facebook-ի հետ այսպես թե այնպես  առնչվող հանցագործություն է իրականացվում:

Ինչպես հաղորդում է  Daily Mail-ը, հասարակական «Families Fighting for Justice» կազմակերպությունը դարձել է ակտիվիստների հերթական խումբը, որն ամեն կերպ պայքարում է Facebook-ի դեմ: Կազմակերպության ներկայացուցիչ Ջին Թեյլորի խոսքով, սոցիալական ցանցը հրաշալի գործիք է մանկապիղծների համար, ովքեր իրենց այլասեռված զվարճանքների համար երեխաներ են փնտրում ողջ աշխարհով մեկ, ինչպես նաեւ տարբեր խաբեբաների, ավազակների, ահաբեկիչների համար:

«Facebook-ը պետք է փակվի եւ պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Թեյլորը` իր խոսքերի ճշմարտությունն ապացուցելու համար վիճակագրական տվյալներ ներկայացնելով: Ըստ նրա` սոցիալական ցանցը «ներկայացված է» Անգլիայի եւ Ուելսի իրավապահ մարմինների վարույթներում գտնվող 12 300 գործերում. յուրաքանչյուր 40  րոպեն մեկ աշխարհում հանցագործություն է կատարվում, որն այսպես թե այնպես առնչվում է Facebook-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ