News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

43-ամյա յամայկացի թմրաբարոն Քրիստոֆեր Դուդուս Կոուկային ԱՄՆ-ում դատապարտել են 23 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով սպանությունների եւ զանգվածային անկարգությունների հրահրման մեջ։

2010 թվականի մայիսին խմբավորման առաջնորդը տեղափոխվել էր ԱՄՆ՝ Կոուկայի բռնելու ընթացքում  կղզի-պետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Այն ժամանակ իրավապահների եւ թմրագործների միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհվել էր 70 մարդ, հայտնում է  «utro.ru»-ն։

Դատական գործընթացի ժամանակ Կոուկան եւ նրա համախոհները շարունակել են պնդել, որ ձերբակալվածը եղել է «օրինապահ գործարար», որը շատ ժամանակ է ծախսել հասարակական գործունեության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news