News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պետք է օրենսդրական միջոցառումներ ձեռնարկի` արմատախիլ անելու խոշտանգումների եւ անձի արժանապատվությունը նվաստացնող այլ միջոցների կիրառումը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի ընդդեմ խոշտանգումների կոմիտեի զեկույցում:

Կոմիտեն անհանգստացած է փաստով, որ Հայաստանի Քրեկան օերնսգիրքը խոշտանգման սահմանում չի պարունակում եւ խոշտանգումների կիրառման համար պաշտոնատար անձանց չի պատժում:

Զեկույցում որոշակի տեղ է հատկացված բանակի թեմային: Կոմիտեն անհանգստություն է հայտնել բանակում ինքնասպանությունների կամ ինքնասպանության դրդելու դեպքերի առնչությամբ: Կոմիտեն իշխանություններին կոչ է արել նման դեպքերի համար օբյեկտիվ հետաքննություն իրականացնել, պատժել մեղավորներին եւ փոխհատուցում վճարել տուժածներին:

Կոռուպցիայի, դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրների հետ, զեկույցում քննարկվում է 2010թ. մարտի 1 –ի դեպքերի քննության հարցը:

«Իշխանությունները պետք է արագացնեն 10 մահվան դեպքերի հետաքննությունը  եւ ապահովեն, որպեսզի իրավապահ մարմինների այն պաշտոնատար անձինք, ովքեր անհամաչափ ուժ են կիրառել,  պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ Կոմիտեն եզրակացությունը հրապարակել էր Հայաստանի կողմից համապատասխան կոնվենցիայի դրույթների կատարման մասին զեկույցի քննարկումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ