News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2015թ-ին 1915թ-ի իրադարձությունների հարյուրամյակը Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն կդառնա, եւ դա կարեւոր տարի կլինի երկու երկրների համար: Այս մասին թուրքական Today’s Zaman-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

USAID-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) կողմից կազմակերպված հայ եւ թուրք լրագրողների 14-օրյա համատեղ շրջագայության վերջին օրը մասնակիցները հանդիպեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպումից հետո խմբի թուրք մասնակիցներից Today’s Zaman-ի թղթակից Սինեմ Ջենգիզի հարցերին է պատասխանել ԱՄՆ դեսպանը:

«Հուսով եմ, Թուրքիան ու Հայաստանը միջոցներ կգտնեն 2015 թվականը դարձնելու... ստեղծագործ գործընթացի մաս:  2015 թվականը զգայուն տարի է լինելու: Այդ իսկ պատճառով հնարավոր կլինի  երկու ազգի միավորել»,-ասել է Հեֆերնը:

«2015 թ-ը երկու երկրների համար շահեկան, ոչ թե պարտվել-հաղթելու տարի է լինելու»,-ասել է դեսպանը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները միայն երկու ներգրավված կողմերի համար կարեւոր չեն, այլ նաեւ Միացյալ Նահանգների համար: Նա երկրներին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել երեք ուղղություններով. «Առաջին կարեւոր եւ հիմնական քայլը արձանագրությունների վավերացումն ու կիրառումն է: ԱՄՆ-ում հուսով են, որ կողմերը կվավերացնեն եւ կկիրառեն արդեն ստորագրված արձանագրությունները»:

«ԱՄՆ առաջնային նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելն է»,-ասել է դեսպանը` հայտարարելով, որ ԱՄՆ չի դադարել արձանագրությունները պաշտպանելուց:

Հաֆերնը անդրադարձել է հայ –ադրբեջանական սահմանում վերջին լարվածությանը. «Լեռնային Ղարաբաղը իսկապես կարեւոր հարց է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վերջին բախումները հայ-ադրբեջանկան սահմանին ցույց են տալիս, որ  ղարաբաղյան հակամարտությունը շատ կարեւոր հարց է եւ որ ստատուս քվոն ընդունելի չէ կողմերի համար»,-ասել է Հեֆերնը:

Դեսպանը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի միջոցով փորձել է վեճին խաղաղ լուծում գտնել: «Բացի խաղաղ լուծումից, այլ ճանապարհ չկա: ԱՄՆ-ը կարծում է, որ դիվանագիտությունը հաշտեցման ճիշտ ուղին է»,-ասել է Հեֆերնը:

Դեսպանը նշել է նաեւ մյուս երկու քայլերը, որոնք նա խորհուրդ է տալիս երկու երկրներին: Երկրորդ քայլը ներառում է տնտեսական միջոցառումներ, այդ թվում` Կարս-Գյումրի երկաթգծի գործարկում: Եթե երկաթուղին կրկին բացվի, դա մեծ խթան կլինի առեւտրի եւ զբոսաշրջության զարգացման համար»,-ասել է Հեֆերնը` ավելացնելով, որ երկաթուղին կարող է բացվել առանց ամբողջ սահմանի բացման:

Երրորդ քայլը մարդկանց հաշտեցումն ու անդրսահմանային փոխանակումն է. «Մենք հետագայում եւս խթանելու ենք անդրսահմանային փոխանակումները լրագրողների, ուսանողների եւ գործարարների միջեւ»,-ասել է դեսպանը:
«Գիտեմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ զգայուն են, բայց ԱՄՆ-ը հույս ունի, որ այս երեք ուղղությունները կընդունվեն»,-եզրափակել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ