News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր`հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի լճակներից մեկում մարդ է խեղդվել (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:10-ի սահմաններում Լոռիի մարզային փրկարարական վարչություն ստացվել է ահազանգ,  որ Սպիտակ քաղաքի «Օկեան» ռեստորանի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության  փրկարար ջոկատը: Դեպքի վայրում է Սպիտակի հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանը: Այլ մանրամասներ կհաղորդենք առաջիկայում:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ