Նիգերական Ջոս քաղաքում հունիսի 10 –ին մահապարտ ահաբեկիչը քրիստոնեական եկեղեցու տարածքում պայթուցիկ սարք է գործարկել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ամենայն հավանականությամբ, ահաբեկչության ետեւում կրկին արմատական «Բոկո Հարամ» խմբավորումն է:
Նշենք, որ վերջին ամիսներին Նիգերիայում քրիստոնեկան եկեղեցիների դեմ ահաբեկչությունները պարբերական բնույթ են կրում, որոնք իրականացվում են արմատական իսլամիստների «Բոկո Հարամ» խմբավորման կողմից:



























