News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կուբանում դարեր շարունակ ապրում են հայերը եւ մնացած մյուս ազգերը, եւ տեղի իշխանությունները մտադիր են պահպանել այդ կարգը: Այս մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը,  ասվում է Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Կուբանում տարիներ շարունակ  խաղաղության եւ փոխըմբռնման պայմաններում  են ապրում ավելի քան 120 ժողովուրդների ներկայացուցիչներ: Բարիդրացիական հարաբերությունների պահպանումը երկրամասի բարգավաճման եւ բարեկեցության երաշխիքն է եւ գերակայություն`  տեղական իշխանությունների աշխատանքում»,-նշված է Կրասնոդարի վարչակազմի հաղորդագրության մեջ: Նշվում, է, որ Կուբանի իշխանությունները պատրաստ են պահպանել ազգամիջյան կայունությունը եւ շարունակել պայքարն այն եկվորների դեմ, ովքեր «ոչ միշտ են իրենց պահում բարեկիրթ հյուրերի պես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ