News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ունի նոր ռազմական պլան` պատրաստվել պատերազմի 2014 թվականին: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ պատերազմի, բայց ընթացքի մեջ է պատրաստությունը, որը կլինի սպառնալիք եւ որպես վերջնաժամկետ Ղարաբաղի զարգացումների հետ կապված: «Ես չեմ կարծում, որ դա իրականում կաշխատի, բայց դա այն է, ինչ նրանք ներկայումս անում են»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց 2014թ-ին, քաղաքագետը պատասխանեց. «Դա զինադադարի պայմանագրի քսանամյակն է: Ադրբեջանն այդ ժամանակ կզգա նաեւ նավթային ռեսուրսների սպառման վտանգը եւ երրորդ պատճառը կապված է Սոչիում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի հետ, որը կնշանավորվի նրանով, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղված կլինի եւ նա չի արձագանքի»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ