News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի ցանկանում Ադրբեջանի կողմից նախաձեռնված պատերազմ եւ նրանց հարաբերությունները նախկինի պես մոտ չեն: Այս մասին, այսօր` հունիսի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հիմնական ռազմական գործընկերը չի հանդիսանում, քանի որ պատերազմի վերսկսումը Թուրքիայի շահերից չի բխում: «Նույնիսկ Թուրքիան է Ադրբեջանին տարծաշրջանում որպես միակ սպառնալիք տեսնում: Թուրքիան շատ անհանգստացած է Ադրբեջանի կողմից իրականացվող վերջին սադրանքների առնչությամբ եւ արդեն ուղերձ է հղել Բաքու, որտեղ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վտանգավոր սխալ է գործում»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական խնդրին, Կիրակոսյանը նշեց, որ Թուրքիան փորձում է ստեղծել նոր թուրքական սփյուռք, որը կհակադրվի հայկականին Ռուսաստանում եւ Վաշինգթոնում, ինչը նշանակում է, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի Թուրքիայի եւ Ադրբեջանի սփյուռքի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ