Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, հունիսի 10-ին, Նոր Զելանդիայում համերգի ժամանակ շատո ուժեղ հարված է ստացել գլխին:
Համերգին մասնակցող արտիստներից մեկը պատահաբար մետաղյա ձողով հարվածել է փոփ-աստղի գլխին, սակայն Գագան չի դադարեցրել համերգը եւ թաքցնելով ցավը, ավարտին է հասցրել համերգը:
Երգչուհու վիզաժիստ Թարա Սավելոն Twitter-ի իր բլոգում գրել է, որ հարվածից երգչուհին ուղեղի ցնցում է ստացել, սակայն, ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում: «Չեմ կարողանում հավատալ, որ նա ավարտին է հասցրել շոուն»,-գրել է Սավելոն, հաղորդում է KM.RU-ն:
Ինքը` Գագան, ներողություն է խնդրել իր բոլոր երկրպագուներին` միջադեպի համար եւ խնդրել չանհանգստանալ իր համար:
Չճշտված տեղեկությունների համաձայն, երգչուհու մոտ ուղեղի ցնցում չի հայտնաբերվել: