News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ տնտեսական համագործակցության հարցերի նոր վարչություն է ստեղծել, որը գլխավորել է Յուրի Վորոնինը:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, մինչ այդ Վորոնինն աշխատել է Առողջապահության նախարարությունում: 2007-ին նախարարը եղել է Տատյանա Գոլիկովան, իսկ Վորոնինը նշանակվել է նրա տեղակալ:

Այս տարվա մայիսին Գոլիկովան աշխատանքի է անցել Կրեմլում` զբաղեցնելով նախագահի խորհրդականի պաշտոնը:

Հայտնի է, որ նրա լիազորությունների մեջ է մտնում նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ