News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին, ժամը 11.30-ին, Օհանովի փողոցի թիվ 21 շենքի բակում  «ԳԱԶ-3302»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 9-ին, ժամը 21.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել   «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի:

Բախման հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 9-ին, ժամը 21.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 136 շենքի մոտ  «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ՎԱԶ-21101»-ի, որի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 10-ին, ժամը 06.45-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 11-րդ կմ-ին «Օպել»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհից եւ շրջվել: Վարորդը եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 98-րդ կմ-ին   «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-21053»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2105»-ի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21053»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիանդանոց:

Հունիսի 10-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 14-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի բետոնե սյանը: Վարորդը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ