News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Զորավան գյուղում օրերս կայացել է  իրենց տան բակից կախվելու միջոցով ինքնասպան եղած 23-ամյա Սուրեն Քեթցյանի հոգեհանգիստը, ով սովորում  էր  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Կոտայքի մարզի NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Զորավանում բոլորը զարմացած են` լսելով երիտասարդի ինքնասպանության մասին լուրը, քանի որ ոչ ոք նրանից նման բան չէր սպասում:

Ավելին, համագյուղացիները երբեւէ Սուրեն Քեթցյանի մոտ որեւէ վարքային շեղում չեն նկատել եւ չեն էլ պատկերացնում, թե ինչը կարող էր 23 տարեկան երիտասարդին դրդել ինքնասպանության:  Բոլորը նշում են, որ Սուրենը շատ  նորմալ, խելացի երեխա էր, համալսարանում լավ էր սովորում: Նրանք ափսոսում են ուսանողի մահվան համար:

Զորավանի գյուղապետ Բաղդասար Թովմասյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Քեթցյան ընտանիքը ապրում է միջին սոցիալական պայմաններում: Ընտանիքում երեք երեխա են, Սուրենը տան կրտսեր եւ միակ զավակն էր, ուներ իրենից մեծ երկու քույր, որոնցիից մեկը ամուսնացած էր: Երիտասարդը չէր ծառայել բանակում, նշանված եւ ամուսնացած չէ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ճշտում են դեպքի հանգամանքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղում իրենց տան բակի ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող, 23-ամյա Սուրեն Քեթցյանը: Հարազատներն ու հարեւանները նրան հայտնաբերել են տան բակի ծառից կախված վիճակում եւ տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր, նա մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ