News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կկայանա գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ նիստին կքննարկեն Կառավարության կազմի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահին, որն ընդունվել է: Դրանից հետո Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակել է վարչապետ, իսկ գործող նախարարներն այս պահի դրությամբ նախարարի պաշտոնակատարներ են: Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ