News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի եւ tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ» նախագիծը, որի շրջանակներում հունիսի 11-13-ին, «Նաիրի» կինոթատրոնում կկազմակերպվեն հայկական եւ թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ եւ կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս:

Նախագծի շրջանակներում կայանալու են 1960-ականների չորս հայկական եւ չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում եւ Հայաստանում, ինչպես նաեւ այդ ժամանակաշրջանի հայկական եւ թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ: Մայիսի 17-20-ին, 2012 Ստամբուլի SALT Galata մշակութային կենտրոնը հյուրընկալել է այս նախագծի թուրքական հատվածը: Նախագծի հիմնական նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններին՝ տեղեկանալու երկու երկրներում հանրային գիտակցությունը ձեւավորող գլխավոր մշակութային արտադրանքներին, որոնց ստեղծման  ժամանակաշրջանում ի հայտ եկած  գաղափարները առ այսօր  ուղղորդում են  այդ հասարակությունների զարգացումը։ Ընտրված ֆիլմերը դարձել են երկու հասարակությունների ինքնության խորհրդանիշեր. դրանք հիշվում են, անընդհատ ցուցադրվում, մեջբերվում, քննարկվում,  ուսումնասիրվում, իսկ դրանցում հնչող արտահայտությունները կամ դրվագները դարձել են թեւավոր խոսքեր, որոնք այսօր ինքնության ուղերձներ են հասցնում այս հասարակությունների լայն շերտերին:

Ստորեւ ներկայացնում ենք ֆիլմերի ցուցադրությունների եւ կոնֆերանսի ծրագիրը

«Նաիրի» կինոթատրուն

11-13-ը հունիսի, 2012

Երկուշաբթի, 11 հունիսի

11:00 ցուցադրություն «Հայրենաբաղձ թռչունները», Թուրքիա, 93ր

13:00 ցուցադրություն  «Բարեւ՛, ես եմ», Հայաստան, 137ր

15:30 ցուցադրություն «Մեկ գիշերվա հարսը», Թուրքիա, 77ր

Երեքշաբթի, 12 հունիսի

11:00 - 13:30  «Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ»

Երեքշաբթի, հունիսի 13, 2012

11:00 ցուցադրություն   Մարմնավաճառ սերս, 90ր.

13.00 ցուցադրություն   Հայրիկ, 76ր.

15.00 ցուցադրություն   Դառը կյանք, 96ր.

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ