News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն երեկ կրակել են  Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսայի`  ավագանու անդամ Անդրանիկ Խաչատրյանի վրա, հաղորդում է Aravot.am-ը:

Տվյալ տեղեկությունը ճշտելու համար NEWS.am-ը դիմեց ոստիկանության Շիրակի մարզային վարչություն  պետ` ոստիկանության  գնդապետ Կարեն Բաբակեխյանին: Վերջինս ասաց, որ րոպեներ առաջ են իրեն տեղեկացրել, որ նման խոսակցություններ են շրջանառվում:

Հարցին, թե ընթացք տալո՞ւ են այդ լուրերին, նա պատասխանեց. «Մենք ներկա պահին արձանագրված դեպք չունենք, սակայն բնականաբար յուրաքանչյուր տեղեկություն ճշտման կարիք ունի»:

Իսկ ահա ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանը Aravot.am-ին հերքել է այդ լուրերը, նշելով. «Էս քաղաքում ինչ ասես չեն տարածում, ավելորդ խոսակցություններ են»:

Հարկ է նկատել, որ Անդրանիկ Խաչատրյանը նույն խոսակցությունների համաձայն աշխատեցնում է  Տերյան փողոցում գտնվող «Պեգաս» խանութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ