News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանի հանրապետությունը, պաշտպանված չեն հաքերների հարձակումներից, որը կարող է իրականացվել նաեւ համակարգչային վիրուսի միջոցով: Առաջին համակարգչային վիրուսները հայտնվել են ավելի քան 20 տարի առաջ, սակայն վիրուսային ծրագրերի հեղինակների մի քանի սերունդներ ամբողջությամբ փոխել են տեղեկատվական սպառնալիքների իրավիճակը:

Մի քանի տարի առաջ վիրուսների մեծամասնությունը սահմանափակվում էր համակարգչային սկավառակների եւ ծրագրերի աղտոտմամբ: Հիմնականում վնասը սահմանափակվում էր տվյալների կորստով, քանի որ վիրուսները մաքրում կամ (երբեմն) փչացնում էին սկավառակի վրայի տվյալները:

Այժմ ամեն ինչ այլ է: Այսօր կիբեռհանցագործությունը լայնածավալ խնդիր է: Վնասակիր ծրագրերը գրվում են այլ համակարգիչների օգտագործմամբ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Հանրահայտ «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները Հայաստանը ներառել են այն երկրների թվում, որոնք ունեն համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնություն:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառավարության հունիսի 14-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագիծ:

Միջոցառումներ պետք է իրականացվեն մի շարք ուղղություններով: 

Մքասնավորապես` կստեղծվի սերվերային տնտեսություն: Անվտանգության ժամանակակից ստանդարտները սերվերային ռեսուրսներին ներկայացնում են բարձր պահանջներ (ՕՀՍ չափը, կենտրոնական պրոցեսորի հաճախականությունը): Ելնելով սերվերային տնտեսության առկա վիճակից` պետք է մշակել ցանցային սերվերների նվազագույն պահանջվող քանակ, ներխուժման փորձի դեմ պաշտպանություն եւ չարտոնված ցանցային ակտիվության մասին ահազանգման համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ