News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը`  Կառավարության ծրագիրը քննարկելու համար: NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից:

«Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե  փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,-նշել են Կառավարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներին` քննարկելու կառավարության ծրագրի դրույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ