News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարգարժան պարոն Օսկանյան, Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների, հետապնդումների  եւ պատվերների ժամանակներն անցյալում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի` իրեն ԱԱԾ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ տարածած հաղորդագրութանը:

«Հիմա մենք կառուցում ենք ազատ անկախ ժողովրդավարական, զարգացած Հայաստան: Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու այդ թվում նաեւ ԱԺ պատգամավոր ազատ կարծիք արտահայտելու իրավունքը այնուամենայնիվ պետք է փաստեմ, որ պարոն պատգամավորի արտահայտած կարծիքը առնվազն տարօրինակ է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն այս տարիների ընթացքում ապացուցել են, որ կառուցում են երկիր, որը հիմնված է ժողովրդավարական ազատությունների հիման վրա եւ այդ տարիների ընթացքում նախագահ Սարգսյանի գլխավորությամբ  իրականացրել են ժողովրդավարական բարեփոխումներ, որն, ի գիտություն նախկին ԱԳ նախարարի, արժանացել են Միջազգային կառույցների այդ թվում վերջերս ԱՄՆ պետքարտուղարի դրական ու բարձր գնահատականի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը, ով նմանատիպ հայտարարությունները ու ամեն ինչի մեջ քաղաքական հետք տեսնելը տարօրինակ է համարում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության: Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ազգային անվտանգության ծառայությունն ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը:

Հիմնադրման օրվանից՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան:«Սիվիլիթասի» գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ:Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի հանրապետության համապատասխան կառույցները: Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ դառնալուց հետո Օսկանյանը հրաժարվել է «Սիվիլիթասի» ղեկավարի իր պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ