News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Վորլդ Վիժն» Հայաստանը հայտարարում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է միավորել պետական եւ ոչ-պետական կազմակերպություններին եւ երաշխավորել կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության ծառայությունների հասանելիությունը աշխատանքային միգրանտների եւ տեղաշարժվող բնակչության համար՝ ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ hյուրընկալող երկրներում: Մեկնարկը տեղի կունենա հունիսի 12-ին, Երեւանում:

Ծրագիրն իրականացվելու է Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Ռուսաստանում: Հայաստանում ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերում, որտեղ արտագաղթի մակարդակն ամենաբարձրն է հանրապետությունում:

Հայաստանում ԵՄ-ի առաջին խորհրդական Օննո Սիմոնսը, Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների ղեկավար տիկին Շաղիկ Մարուխյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման թիմի ղեկավար Հասմիկ Հարությունյանը կհայտարարեն ծրագրի մեկնարկի մասին եւ կներկայացնեն ծրագրի մանրամասները:

Վորլդ Վիժնը, Եվրամիությունից ստացված 1,217,951 եվրո ֆինանսավորմամբ, կիրականացնի  «Հարավային Կովկասի երկրներում եւ Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագիրը: Հայաստանում ծրագիրը կիրականացվի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համագործակցությամբ: 

Նշենք, որ համաձայն աշխատանքային միգրանտների շրջանում անցկացված հետազոտության՝ նրանց ճնշող մեծամասնությունը կազմում են սեզոնային միգրանտները, որոնք երկրից հեռանում են մինչեւ գարնան վերջ ու վերադառնում Նոր տարվա նախաշեմին: Աշխատանքային միգրանտների մեծ մասը ժամանման երկրում բնակվում եւ աշխատում է ապօրինի կերպով, ինչը սահմանափակում է  կանխարգելիչ եւ բուժական ծառայություններից օգտվելու նրանց հնարավորությունը: Ռուսաստանում զբաղվածություն փնտրող 60,000 աշխատանքային միգրանտներից 2010 թ. միայն 46-ն են անցել ՄԻԱՎ հետազոտություն եւ խորհրդատվություն, եւ նրանց մեծ մասը դիմել է կլինիկական ախտանշաններ ունենալու պատճառով: ՄԻԱՎ-ով վարակված անձանց զգալի մասը նշել է, որ ՄԻԱՎ-ով վարակվել է ՀՀ սահմաններից դուրս: ՀՀ սահմաններից դուրս վարակված անձանց թվում գրեթե 3 անգամ մեծացել է կանանց համամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ