News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Երկիր»-ի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո լուրջ փոփոխություն է սպասվում ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում: Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ-ական պատգամավորների համար:

«Ճիշտ աշխատելու եւ սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ մեզ հասած լուրերի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի:

Այսինքն` ԲՀԿ-ական պատգամավորի գլխավոր քննությունը մինչեւ նախագահական ընտրություններն է, նրանք պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին եւ բարեխղճորեն կատարեն ստանձնած պարտավորությունները:

Ի դեպ, ՀՀԿ-ում եւս շշուկներ կան, որ իրենց խորհրդարանական խմբակցությունում նույնպես լուրջ փոփոխություններ են սպասվում, այստեղ, սակայն, մանդատից զրկելու պատճառներն ու մեխանիզմներն այլ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ