News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 %-ով` մինչեւ 1,1 միլիոն դոլարի չափով: Նման որոշում է կայացվել Նոբելյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստում: Ըստ նրանց`  դա հնարավորություն կտա խուսափելու կազմակերպության կապիտալի կրճատումից, հայտնում, է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ կապիտալի կառավարումը «պետք է իրականացվի այնպես, որ մրցանակը շնորհվի անդադար»: «Նոբելյան հիմնադրամը պատասխանատու է, որ պարգեւի չափը երկար ժամանակ բարձր մակարդակի վրա լինի», - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Լարս Հայկենստենը: Հիմնադրամում ծախսերի կրճատման համար բացի մրցանակի չափի կրճատումից խոստանում են նաեւ այլ միջոցներ կիրառել:

1900 թվականին հիմնադրված Ալֆրեդ Նոբելի անվան հիմնադրամի սկզբնական չափը 31 միլիոն շվեդական կրոն է կազմել (մոտ 250 միլիոն դոլար): Դափնեկիրներին մրցանակը վճարվում էր արժեթղթերի  գործարքներից ստացված շահույթի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ