News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահի «Ֆուտբոլային դիվանագիտությունն ապացուցեց եվրատլանտիստներին, որ Հայաստանը բաց է Թուրքիայի հետ երկխոսության հարցերում` միեւնույն ժամանակ սեփական շահերի պաշտպանության հարցերում ցուցադրելով կամային որակներ եւ հետեւողական աշխատանք: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:

«Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ այս տարիներին Սերժ Սարգսյանի թիմում առանցքային դերակատարություն ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս հետեւողական աշխատանք է տարել Արեւմուտքում Հայաստանի մասին պատկերացումները փոխելու եւ եվրոպական շրջանակների հետ կայուն զարգացման հեռանկար ապահովելու համար: Նշենք նաեւ, որ այս ամենից ոչ մի կերպ չեն տուժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները:
Վերջին օրերին միջազգային հարաբերություններին առնչվող մի շարք իրադարձություններ ապացուցում են, որ ՀՀԿ-ի ձեւավորած իշխանությունն արտաքին հարաբերություններում ոչ մի խնդիր չունի: Դրա մասին են խոսում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի հայտարարությունները եւ անթաքույց աջակցությունը Սերժ Սարգսյանին, ինչը կարող է նշանակել միայն, որ իշխանությունը կարողացել է «լեզու գտնել» ամերիկացիների հետ: Ուշագրավ էր նաեւ Տիգրան Սարգսյանի այցը Բրյուսել, որտեղ հերթական անգամ ՀՀ վարչապետն ընդունելության է արժանանում ամենաբարձր մակարդակով»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ