News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օրենբուրգի շրջանի պահեստը, որտեղ հունիսի 11-ին զինամթերք է պայթել, պետք է քանդվեր 2013 թվականին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է  Կենտրոնական ռազմական շրջանի զորահրամանատար Յարոսլավ Ռոշչուպկինը:

«Պահեստը պետք է կազմաքանդվեր 2013 թվականին, իսկ զինամթերքները` ոչնչացվեին: Պատահարի պահին զինամթերքի  կեսն արդեն ոչնչացված է եղել: Պահպանվում էր մոտ 12 հազար տ զինամթերք: Հիմնականում դրանք 122-րդ եւ 152-րդ  տեսակի են: Կարելի է ասել, որ զինամթերքի մեծ մասը կպահպանվի», - ասել է նա:

Ըստ Ռոշչուպկինի` զինամթերքը պայթել է բաց  պահպանման տեղերում, որոնք շրջապատված են եղել 5 մ-անոց պատնեշներով: Ներկայումս տեղակայվել են դիտակետեր հրդեհային բարձունքներում  եւ այլ բարձրադիր կետերում: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դիտորդները տեղեկություն են հայտնում օպերատիվ շտաբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ