News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հյուսիսում 5,4 եւ 5,7 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժերի եւ սողանքի զոհ են դարձել շուրջ հարյուր մարդ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, տարերքն ավերել է ավելի քան 20 տներ: Փրկարարները Բագլան նահանգում ավերակների տակից արդեն հանել են մի քանի զոհերի մարմիններ:

ՄԱԿ-ի տվյալներով` շենքեր են փլուզվել հինգ շրջաններում:

Ավերակների մեջ ողջ մարդկանց գտնելու փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում. տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` որոնողափրկարարական աշխատանքների համար «անհրաժեշտ են բուլդոզերներ եւ այլ ծանր տեխնիկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ