News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեխիկոյի կենտրոնական հրապարակում, հունիսի 11-ին, անվճար համերգ է տվել աճող սերնդի կուռք Ջասթին Բիբերը: Համերգին 210 հազար հանդիսական է եղել: Համերգը կայացել է Believe նոր ալբոմը տարածելու համերգային շրջագայության շրջանակում:

Վաղ առավոտից հրապարակն սկսել է լցվել մարդկանցով, եւ համերգն սկսելու պահին ոչ մի ազատ տեղ չի եղել: Քաղաքի կենտրոնական փողոցները լի են եղել մարդկանցով, ինչը երթեւեկության խոչընդոտներ է առաջացրել: Իշխանությունները մի քանի հսկայական էկրաններ էին տեղադրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուշագրավ է, որ մեկ ամիս առաջ այդ նույն հրապարակում անվճար համերգ էր տվել սըր Փոլ ՄըքՔարթնին: Beatles -ի հայտնի անդամը շուրջ 200 հազար երկրպագու էր կարողացել հավաքել:

Ջասթին Բիբերը համաշխարհային փառքի ուղին սկսել է YouTube-ում տեղադրած հոլովակներով, որոնցում կատարում էր R-n-B ոճի մեջ գրված սեփական ստեղծագործությունները: Ներկայումս 18-ամյա երգիչը երեք ալբոմ ունի` ընդհանուր 15 միլիոն թողարկված օրինակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ