News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


2011 թվականի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է վրաերթի 777 դեպք:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դրանց հետեւանքով 123 մարդ զոհվել է, 866-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է վրաերթի 135 դեպք, զոհվել է 5 երեխա, 132-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հայաստանի ոստիկանությունը հետիոտներին կոչ է արել զգոն լինել, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ