News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կովկասցի երեք ուսանողների, որոնք հունիսի 8-ին Մոսկվայի Մայմոնիդի անվան ակադեմիայի հանրակացարանում ոստիկանների հետ կռվի մեջ էին մտել, մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցիչների դեմ բռնություն կիրառելու համար: Նրանց մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

Ավելի վաղ հաղորդվել էր հանրակացարանում կռվի երեք մասնակիցների ձերբակալության մասին` Մայերբեկ Իսլամովի, Հաբիբ Իբրահիմովի եւ Ալհազուր Մագամաեւի, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, հերթական կոնֆլիկտը, որից հետո սկսեցին խոսել Մոսկվայում ազգամիջյան բախումների սպառնալիքի մասին, տեղի է ունեցել հունիսի 5-ին Կիեւյան կայարանի հրապարակում: Այնտեղ վիճել են կովկասցիների խումբն ու «Սպարտակի» երկրպագու մոսկվացիները: Մեկ մարդ հրազենային վնասվածքներ էր ստացել, երկուսը` դանակի: Հայտնի չէ, թե հատկապես ով էր հրահրել կռիվը:

Հաջորդ օրը ձերբակալվել էր 22-ամյա Դիքհամ Ռիզվանովը: Երկրորդ մեղադրյալը` սամբիստ եւ բռնցքամարտիկ Մահոմեդ Էլդիեւը, կարողացել էր թաքնվել:

Ռիզվանովը եւ Էլդիեւը Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիայի ուսանողներ են: Այս կապակցությամբ հունիսի 8-ին ոստիկանությունը բուհի հանրակացարանում ստուգայց է անցկացրել: Ուսանողները փորձել են հակառակվել ոստիկանությանը: Այդ օրը հյուսիսկովկասցի 18 ուսանողներ են ձերբակալվել: Սակայն նրանց մեծ մասին շուտով բաց էին թողել:

Կովկասցի ուսանողներն իրենք հավաստիացրել են, որ ոչ ոքի չեն ծեծել. ՕՄՕՆ-ն իբրեւ թե հանկարծակի ներխուժել էր հանրակացարան եւ պառկեցրել բոլոր չեչեններին: Ուսանողների խոսքով` ոստիկանները ծեծել են նաեւ հանրակացարանի պահակախմբի պետ Դենիս Սամսոնովին. նրան տարել են տեսախցիկներով չվերահսկվող տարածք ու մի քանի անգամ հարվածել որովայնին` ասելով. «Մի խանգարիր, թուլա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ