News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ղազախական KTK հեռուստաալիքը ռեպորտաժ է արել հրդեհված «Արկանկերգեն» սահմանային անցակետից, որտեղ ողբերգություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր 15 զինծառայողների սպանությամբ:

Ըստ հեռուստաալիքի, այրված շենքից մնացել են միայն վառարանները, մետաղական աթոռներն ու ալյումինե սպասքը: Հրդեհվել են նաեւ սպայական տնակն ու խոհանոցը: Անցակետում արդեն նոր զինվոր են տեղակայվել, որոնք դեռ բնակվում են ոչ հեռու գտնվող որսորդական տնակում:

Ողբերգությունն անցակետում տեղի էր ունեցել մայիսի 28-ի գիշերը: Դեպքի վայր ժամանած սահմանապահ վերակարգը գտել էր 15 զինծառայողներից 14-ի դիակները: Ոչ հեռու գտել էին մի որսորդի դի:

Հունիսի 4-ին գտել էին 20-ամյա Վլադիսլավ Չելախին, ում մեղադրանք է առաջադրվել ծառայակիցների սպանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ