News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ին, ոստիկանության Վայքի բաժնում Գյոմուր գյուղի մի տարեց բնակչուհուց դիմում էր ստացվել, որ 2009 թ. աշնանը ոմն Արմեն իրենից գնել է 25 կգ ընկույզ, որի դիմաց պետք է վճարեր 40 հազար դրամ, սակայն խաբել է եւ մինչ օրս չի վճարել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2009 թ. աշնանը 45-ամյա Արմեն Հ.-ն կնոջ վստահությունը չարաշահելով, խաբեությամբ նրանից հափշտակել է 25 կգ ընկույզ` պատճառելով 40 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Վայքի բաժնում համանման դիմում էր ստացվել նաեւ Արտավան գյուղի մի բնակչից, որը հայտնել էր , որ 2009 թ. դեկտեմբերին ոմն Արմեն իրենից գնել է ընկույզ, պարտք մնացել 60 հազար դրամ, սակայն խաբել է եւ չի վճարել:

Պարզվել է, որ Արմենը նույն  Արմեն Հ.-ն է:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ