News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն կարող է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բայց չի կարող լուծել կողմերի փոխարեն կամ լուծում պարտադրել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ղեկավար Էյմոն Գիլմորը հունիսի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նկատել է, որ ասուլիսից առաջ հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նրա խոսքով, այստեղ` Երեւանում, ապա եւ Բաքվում ինքը մեկ կոչ ունի, որ կողմերը լուրջ քայլեր ձեռնարկեն շփման գծում վերջին միջադեպերի կրկնությունը բացառելու համար:

«Ես կոչ եմ անում զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, նաեւ պատասխան քայլերից: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ուժով կարգավորվել: Անհրաժեշտ է կողմերի կամքն ու հավատարմությունը խաղաղ կարգավորման հասնելու համար: ԵԱՀԿ-ն կարող է օգնել կամուրջներ հաստատելու գործում եւ երկխոսության հարթակ կլինի, բայց չի կարող լուծում պարտադրել»,- ընդգծել է Գիլմորը:
 
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ