News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի հյուսիսում, երկրաշարժից տուժած Էմիլիա-Ռոմանյա մարզում հունիսի 12-ի գիշերը ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, որոնցից ամենահզորը եղել է 4,3 մագնիտուդով:

9 ցնցումներից բաղկացած շարքը սկսվել է տեղական ժամանակով ժամը 03:48-ին Մոդենա նահանգում եւ շարունակվել է մոտ մեկ ժամ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարպի քաղաքի մերձակայքում, իսկ խորությունը եղել է 10,8 կմ:

Ցնցումները գրանցվել են բազմաթիվ բնակավայրերում, նաեւ Ֆլորենցիայում, Վենետիկում, Տրեվիզոյում: Մասնագետները սեյսմիկ ակտիվության նոր աճ են կանխատեսում:

Նշենք, որ մայիսի 20-ին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել: Ոչնչացվել էին 100-ավոր շինություններ, զոհվել էր 26 մարդ: Ավելի քան 15 հազար մարդ մնացել էր առանց տանիքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ