News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին, ժամը  18.12-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքում գտնվող «Սթար» սուպերմարկետում գող են բռնել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, սուպերմարկետի անվտանության աշխատակիցը սուպերմարկետի սրահը հսկող տեսադիտման համակարգի միջոցով նկատել է, որ մի տղամարդ խմիչքների ցուցատախտակի վրայից վերցրել է «Կրեմլին» տեսակի 17 հազար 390 դրամ արժողության կոնյակ եւ տեղավորելով ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի մեջ, մոտենալով դրամարկղին, առանց համապատասխան վճարում կատարելու փորձել է դուրս գալ խանութից, սակայն անվտանության աշխատակիցը  հասցրել է սուպերմարկետի մուտքի մոտ բռնել, վերցնել գողացված կոնյակը եւ նրան ուղեկցել տեղի անվտանգության առանձնասենյակ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողության փորձ կատարած անձը 48-ամյա Վալերի Ն.-ն է:

Վալերի Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ