News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե հանդես է գալիս Ադրբեջանի հետ շփման գծից դիպուկահարների հետկանչի օգտին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ ասուլիսում:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է Սոչիում 2011թ. մարտին եւ այս տարվա հունվարին բարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարություններում: Ըստ Նալբանդյանի, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հարգում է ձեռքբերված պայմանավորվածությունները եւ հանդես գալիս շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման օգտին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ