Հունիսի 11-ին, ժամը 14.00-ին, Հ.Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 12-ին, ժամը 00.05-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: