News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արմավիրի բաժնի  ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, հունիսի 11-ին, ժամը 20.45-ին, Երկաթգծի տարածքից բերման են ենթարկել Սարդարապատ գյուղի նախկինում դատված 36-ամյա մի բնակչի:

Նրա խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ` բաց դեղնավուն հեղուկովով:

Ըստ  բերման ենթարկվածի  հայտարարության՝ հիշյալ նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է «Կոդետերպ» տեսակի դեղահաբերի, կերակրի սոդայի, բենզինի, լիմոնի աղի, յոդի եւ ջրի խառնուրդից` ներարկման եղանակով իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ