News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել Ծովինար գյուղի 61-ամյա մի  բնակչուհի եւ կամավոր հանձնել  20 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացան ու հայտնել, որ այն ստացել է 1970 թ-ին` խորհրդային տարիներին շրջկոոպում աշխատելու ժամանակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է փորձաքննություն:

Հունիսի 11-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Այրում քաղաքի մի բնակիչ եւ կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 69   փամփուշտ, ինքնաձիգի 6 պահունակ եւ 4,2 կգ տրոտիլ ու հայտնել, որ դրանք իր մոտ մնացել են 1990-1994 թ թ. հայ-ադրբեջանական հակամարտության տարիներից:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news