News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Տերյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 11-ին, ժամը 19.00-ին, Պարոնյան փողոցի թիվ 17 շենքի մոտ իրար են բախվել «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենա  եւ  «Կարտեր Պելսո» շինարարական տրանսպորտային միջոց: Բախման հետեւանքով «Օպել-Օմեգա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 11-ին, ժամը 22.45-ին, Սեբաստիայի եւ Մալաթիայի փողոցների խաչմերուկում իրար  են բախվել «ԲՄՎ X 5» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԲՄՎ X 5»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սեւան-Լճաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2106»   եւ   «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21213»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 12-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի 4-րդ կմ-ին  «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ