News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական վանքը կընդգրկվի Սթոքհոլմի պատմական 192 շինությունների ցանկում:

Թեեւ կառույցի հեղինակն առ այսօր հայտնի չէ, ենթադրվում է, որ այն կառուցել է հայ դիվանագետ Օհան Դեմիրղյանը: Նա շատ հայտնի էր Սթոքհոլմում 19-րդ դարի 60-ականներին եւ հայտնի էր նրանով, որ բերբերյան ձիեր էր բերել Կարլ XV արքային` որպես ընծա եգիպտական միապետից:

Դեմիրղյանն ստացել է վանքի տարածքը քաղաքից դուրս տուն կառուցելու համար, որտեղ նա երեկույթներ էր կազմակերպում: Այն նաեւ օգտագործվում էր որպես կոնսերվատորիա:

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը ողջունում է Սթոքհոլմի շրջակայքում գտնվող վանքը շվեդական մայրաքաղաքի պատմական ժառանգության ցանկում ընդգրկելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ