News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն դատապարտի վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունները: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, նշելով, որ այս մասին ինքը բարձրաձայնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հետ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Հաջորդ հարցը, որ այդ հանդիպման ժամանակ բարձրացրել է Լեւոն Զուրաբյանը, առնչվում է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

Զուրաբյանը նշել է, որ իրենք չեն գտնվում ժողովրդավարական երկրում, քանի որ 500-700 հազար ձայն կեղծվել է: «Մի երկրում է, որտեղ խախտվում են մարդու իրավունքները եւ կան քաղբանտարկյալներ` հանձինս Տիգրան Առաքելյանի»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ