News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի hանրապետության եւ Սինգապուրի հանրապետության կառավարությունները կկնքեն «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ներկայացմամբ` այդ համաձայնագրի կնքմանը թույլտվություն տալու հարցը ներառվել է կառավարության հունիսի 14-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի կնքմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների մաքսային մարմինների հետ, ինչն էլ հնարավորություն կտա առավել արագ եւ օպերատիվ բացահայտել մաքսային կանոնների խախտման դեպքերը: Մասնավորապես` Հայաստանի եւ Սինգապուրի մաքսային մարմինները միմյանց հարցումներ ուղարկելու իրավասություն կստանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ