News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խաղաղասիրության 2012թ. համընդհանուր ինդեքսում (2012 Global Peace Index) Հայաստանը 115-րդ տեղն է զբաղեցնում:

Այդպիսով, Հայաստանն առաջ է անցնում տարածաշրջանի երկրներից: Խաղաղասեր երկրների ցանկում Վրաստանը 141-րդ տեղում է, Թուրքիան` 130-րդ, Ադրբեջանը` 132-րդ, այն դեպքում, երբ Իրանն զբաղեցնում է 128-րդ տեղը:

Խաղաղության ինստիտուտի փորձագետների խաղաղության հարցերով զբաղվող սոցիոլոգների եւ տնտեսագետների խումբը Սիդնեյի համալսարանի խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի մասնագետների հետ մշակված վարկանշային ցանկում 158 երկրներ գնահատվում են 23 ցուցանիշներով:

Գնահատման գործոններից են հարեւանների նկատմամբ վերաբերմունքը, զոհվածների թիվն արտաքին պատերազմներում, ծանր հանցագործությունների մակարդակը, տեռորիստական գործողությունների հավանականությունը, զենքի սովորական տեսակների ներկրում-արտահանում եւ այլն:

 2012թ. զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, բացառությամբ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, խաղաղասիրությունը բարձրացել է 2008թ.-ից հետո առաջին անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ