News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին, ժամը 22.29-ին Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռեւս  չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕԼ 331 համարանիշի եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 27 ՍՏ 720 համարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 23-ամյա Տիգրան եւ ուղեւոր` 22-ամյա Էդգար Թադեւոսյաններին: Վերջիններս ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Հրազդանի հիվանդանոց: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 21-ամյա Գեւորգ Մարկոսյանը եւ ուղեւոր` 21-ամյա Լյուդվիգ Նազարյանը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նույն հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ