News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ բարձրացրել ԵԽԽՎ-ում Հայաստանի նոր պատվիրակություն ձեւավորելու հարցը: Այս մասին, այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատվիրակությունը հին կազմով կարող է գործել խորհրդարանական ընտրություններից հետո եւս վեց ամիս, ինչը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով:

Սակայն Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ եթե անգամ նման իրավունք օրենքով տրված է, ինչը տարօրինակ է, ԱԺ նախագահը պետք է վարվեր համաձայն տրամաբանության, այսինքն` կազմվեր նոր պատվիրակություն, որը կարտացոլեր ընտրությունների արդյունքը:

«Դա չանելը նշանակում է, որ վախենում են, որ Կոնգրեսի ձայնը հասնի ԵԽԽՎ»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ սեպտեմբերի նստաշրջանին իրենք բարձրացնեն Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ այս պահին չի կարող ոչինչ ասել, քանի որ պետք է ճիշտ պահն ընտրեն: Իսկ ճիշտ պահը այն է, երբ, ըստ նրա, ապահովվում է պատգամավորների առավելագույն աջակցություն:

Զուրաբյանը հույս հայտնեց, որ կստեղծվի մի նախաձեռնություն, որոնց կմիանան պատգամավորները, ինչու չէ` նաեւ ՀՀԿ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ