News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը կարողացել է վերահսկողություն սահմանել մենաշնորհների նկատմամբ: Այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սփյուռքահայ գործարար, «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության ղեկավար (ընկերությանն է պատկանում հայտնի «Վահագնի» թաղամասը) Վահագն Հովնանյանը: Նրա խոսքով` կառավարության վերահսկողության շնորհիվ շուկայում չի նկատվում գների սպեկուլյացիա անգամ դրամի կտրուկ արժեզրկման պարագայում:

Վ. Հովնանյանը դրամի փոխարժեքի վերջին տատանումները պայմանավորեց բացառապես Եվրոպայի ու ԱՄՆ-ի խնդիրներով, նշելով, որ ԱՄՆ կառավարությունը եւս անհանգստացած է դոլարի փոխարժեքի աճով, քանզի ամերիկյան բիզնեսը կորուստներ է կրում արտասահմանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ