News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում նվազել են անշարժ գույքի գնորդները: Այդ մասին այսօր` հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ամերիկահայ գործարար, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարած Վահագն Հովնանյանը:  Պատճառներից մեկն, ըստ Վ. Հովնանյանի, արտագաղթն է, իսկ մնացողներն էլ գումարի պակաս ունեն:

Սփյուռքահայ գործարարի խոսքով` անշարժ գույքի շուկայում աշխուժություն մտցնում են բացառապես Սիրիայից, Իրանից եւ Եգիպտոսից ներգաղթող հայերը: Նրա տեղեկացմամբ` իր ղեկավարած ընկերության («Վահագն Ինթերնեյշնլ») առաջարկած անշարժ գույքի 63%-ը գնում են տեղացիները, 37%-ը` օտարերկրացիները:

Վ. Հովնանյանը խոստացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել գոլֆ խաղալու` խաղադաշտը վերանորոգելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ