News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեն որոշել է պարզել, թե արդյոք ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի տանը հունիսի 11-ին կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված գումարներից հարկեր վճարվե՞լ են, թե` ոչ:

Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ, Քսենյա Սոբչակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է ավելի քան 1 մլն եվրո, 480 հազար դոլար եւ 480 հազար ռուբլի գումար:

Քննությունը մտադիր է նաեւ պարզել, թե ինչ նպատակների համար կարող էր նախատեսված լինել այդքան մեծ գումարը` բաժանված տարբեր ծրարներում, հաղորդում է «Վեդովոստին»:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ոստիկանությունն ու քննիչները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Քսենյա Սոբչակի եւ ընդդիմության մի շարք այլ կողմնակիցների տներում:

Ավելի ուշ Քնչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ խուզարկության ժամանակ Իլյա Յաշինի եւ Քսենյա Սոբչակի տներից 1 մլն եվրոյի գումար են հայտնաբերել` բաժանված տարբեր ծրարներում: Մարկինը հայտարարել է, որ քննությունը մտադիր է պարզել այդ գումարների աղբյուրները:

Սոբչակն ավելի ուշ Twitter-ի իր բլոգում գրել է, որ իր եկամուտը կազմում է 2 մլն (արժույթը չի հստակեցրել) եւ հարց ուղղել. «Ես իրավունք չունե՞մ գումարները տանը պահել, եթե չեմ վստահում բանկերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ